Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը ներկայացվում է ուսանողական լսարանի համար

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը ներկայացվում է ուսանողական լսարանի համար
19.11.2015 | 16:31

Հայկական պետական մանկավարժական համալսարանում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» 4 մասից բաղկացած ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներ։

Ֆիլմը ներկայացնում է արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների ստեղծագործության, կյանքի, իղձերի ու հիասթափությունների վավերական հիմքերով: Նկարահանումները կատարվել են Արևմտյան Հայաստանում և Հայաստանի Հանրապետությունում։
Նախագծի հեղինակ Արթուր Բախտամյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է «Չարտասանված Նոբելյան ճառերի» անգլերեն թարգմանությունը, որը կձայնագրվի «Paramount» ամերիկյան նշանավոր ստուդիայում։ Ծրագրում են, որպեսզի հնչյունավորողները լինեն հայտնի դերասաններ, որպեսզի անգլիախոս լսարանի համար այդ ձայները ծանոթ լինեն: Հեղինակները ֆիլմը դրսում ցուցադրելու առաջարկներ նույնպես ստացել են։ Հայաստանում այն շարունակելու են ներկայացնել բուհական և մասնագիտական լսարանների համար։
«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը նկարահանվել է ՀՀ Նախագահի աշխատակազմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ